ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԴԱՄՅԱՆ- երևույթն ըմբռնելու համար հարկ է պարզել նրա ծագումնաբանությունը, ճյուղագրությունը, որովհետև XIX դ. վերջին - XX դ. սկզբին դեռևս խիստ ուժեղ ու կանխորոշիչ էին ընտանեկան, հայրենակցական, ներազգային հարաբերությունները:
Հոկտեմբերի 21-ին «Երևան-էքսպո» ցուցահանդեսային համալիրում կմեկնարկի «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը (Հ. Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտ), որտեղ կբացվի նաև ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆԻ «Հայկական միրգ. ծաղիկ մինչև պտուղ» լուսանկարչական ցուցահանդեսը: Ներկայացվելու են 37 լուսանկար, 18 հայկական միրգ` ծաղկից մինչև պտուղն ընկած փուլում:
Հոկտեմբերի 22-ին և 24-ին, ժամը՝ 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան:
Օրերս Բրյուսելում կայացել է Եվրոպայի աշակերտական ասոցիացիայի (EUPAS) ամենամյա հավաքը, որի ընթացքում «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպությունը միաձայն քվեարկության արդյունքում դարձել է EUPAS դիտորդ անդամ:
«Քարերը ժողովելու ժամանակը» ժամանակավոր ցուցադրության շրջանակում ՀՀ մարզերի տարածքներից Երևան տեղափոխված 51 պատմաճարտարապետական կոթողներն ու խաչքարերը, նախնական պայմանավորվածության համաձայն, 2016-ին պետք է վերադարձվեն իրենց գտնվելու վայրերը:
Հոկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը ղեկավարում էր գերմանացի հայտնի դիրիժոր Ֆլորիան Հելգաթը։
Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի իրականացմամբ, այսուհետ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին Երևանի տարբեր հատվածներում՝ այգիներ, հրապարակներ, մարդաշատ այլ վայրեր, կիրականացվեն համերգային տարատեսակ միջոցառումներ:
Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության ու Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ հայտարարած «Էստրադային-Հայրենասիրական» երգի մրցույթը հատում է եզրագիծը:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր թատերաշրջանը բավական խոստումնալից է ո՛չ միայն սպասվող պիեսների ժանրային բազմազանության առումով, այլև հրավիրված տարբեր բեմադրիչների առկայությամբ, ովքեր նոր գեղագիտություն և նոր ձեռագրեր կբերեն թատրոն:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով տրվել է Շեֆֆիլդի համալսարանի և վերջինիս միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի կողմից Երևանում իրականացվելիք Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...